News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունն այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ նոյեմբերի 12-ին եւ 13-ին, Ծաղկաձոր քաղաքում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ աշխարհի առաջնությունն անցկացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

«Անցյալ տարի Հայաստանը նվաճեց իրավունքը անցկացնել առաջնությունը մեր երկրում: Գաղտնիք չէ, որ ինտելեկտուալ շարժումը Հայաստանում մեծ արմատներ ունի եւ այդ խորը արմատները Հայաստանում դեռեւս 80-ականներից են գալիս: Հայ գիտակները պատվով հանդես են եկել եւ ԱՊՀ, եւ համաշխարհային շրջանակներում: Այս ասպարեզում Հայաստանի ինտելեկտուալ ճանաչման տրամաբանական շարունակությունն է աշխարհի առաջնության կազմակերպումը վերապահելու պատիվը: Մենք մեկ տարի է ինչ կազմկոմիտեով աշխատում ենք, համագործակցում ենք Հայաստանի գիտակների ասոցիացիայի հետ»,-նշեց Աշոտյանը:

Նրա խոսքով, Հայաստանը, որպես կազմակերպիչ երկիր, այս տարի հրավիրել է նաեւ Ադրբեջանին. «Մենք երաշխավորել ենք նրանց անվտանգությունը, ի տարբերություն իրենց, որ մշտապես հայտարարություն են քարոզում, մենք նման բաներ չենք անում: Սակայն նրանք հրաժարվեցին գալ: Նշեմ, որ երբ առաջնությունն անց էր կացվում Ադրբեջանում, նրանք մերոնց չէին հրավիրել»:

Նշենք, որ այս տարի Առաջնությանը մասնակցելու է 56 թիմ,՝աշխարհի 24 երկրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ