News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության կենտրոնակայանում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ «Հոգիս» ներկայացումը: Ներկայացմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատանեկան զարգացման եւ մասնակցության հարցերով պատասխանատու Ջուդիթ Դիրսը եւ «Հոգիս» բեմադրության ստեղծագործական տնօրեն, ֆրանսահայ կինոռեժիսոր Պատրիկ Մալաքյանը:

«ՄԱԿ-ը ստեղծվել է հանուն ապագայի, այսինքն՝ երեխաների: Հենց երեխաներին պետք է փոխանցենք այս աշխարհը, եւ դա մեր բոլորիս կարեւոր պարտավորությունն է, որի մասին պետք է հիշենք», իր ելույթում- ընդգծեց ՀՀ դեսպանը:

Հայկական ավանդական կատարողական արվեստի ու ժամանակակից պարարվեստի համադրությամբ բեմադրված ներկայացումն անցկացվեց «Հոգիս» երաժշտական բեմադրության միջազգային մեկնարկի շրջանակներում: «Հոգիս» բեմադրությունը, որի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Նյու Յորքում, հայկական ավանդույթների յուրահատուկ մեկնաբանություն է` թվային եւ ստեղծագործական արվեստի համադրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ