News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր կառավարությունը կարճ ժամկետում հաջողություն գրանցելու համար պետք է  գնա «կադրային ջարդի»: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «ՓՄՁ աջակցություն ասոցիացիա» Հ/Կ-ի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Այն մաքսավորը, որը սովոր է այն կյանքին, որով ինքն ապրում է, ինքը չի կարող վաղվանից փոխվել եւ  դառնալ ուրիշ մաքսավոր»,-ասաց նա:

Հակոբ Ավագյանի խոսքով, բոլորովին կարիք չկա նորից սկսել ինչ-որ հետազոտություններ անել՝ պարզելու տնտեսության վիճակը. «Բազմաթիվ տնտեսական վերլուծություններ կան։ Դրանք պետք է պարզապես վերցնել՝ տեսնել ինչն է խնդիրը»։

Տնտեսագետը նկատել է, որ Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկությունների 60 տոկոսը զբաղվում է առեւտրային գործունեությամբ. «Նրանց զարգացմանը կարող է նպաստել օրինակ՝ պետական գնումներում քվոտավորված տեղեր հատկացնելը, ինչը կաշխուժացնի տնտեսությունը»:

Իր հերթին տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը նշեց, որ այս կառավարությունը ճգնաժամային կառավարություն է հիշեցնում. «Եթե նախկինում վարչապետ-նախարար պաշտոնը ընկալվում էր որպես իշխանություն, նվեր, լիազորություն, այս դեպքում կառավարությունը ընկալվեց, որ եկել է ինչ-որ բան անելու։ Գիտակցվում է, որ այն տնտեսական խնդիրները, որ ունենք, այո՝ կան եւ այս կառավարությունն էլ եկել է, որ ոչ ստանդարտ լուծումներ գտնվի խորը խնդիրներին, որոնց առաջ կանգնել ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ