News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ թմրանյութերի դեմ իր հայտարարած պատերազմից դժգոհ օտարերկրյա գործարարները կարող են «հավաքել իրերն ու հեռանալ»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Presse գործակալությունը:

«Կարող եք հավաքել ձեր իրերն ու հեռանալ: Մենք կդիմանանք դրան, վստահեցնում եմ»,- Դուտերտեի մեկնաբանությունն է մեջբերում գործակալությունը, որը վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ռասելի հայտարարությանն այն մասին, որ թմրանյութերի դեմ պայքարի նրա քաղաքականությունը գործարար հանրության շրջանում մտահոգություններ է առաջացրել:

Գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլիպինների նախագահն այս հայտարարությունը մեկնաբանել է օդանավակայանում թարմ թերթերը կարդալուց հետո, որտեղից նա Ճապոնիա է մեկնում՝ գործարարների հետ հանդիպման: Դուտերտեի խոսքով՝ ձգտելու է երկու պետությունների միջեւ «կարեւոր տնտեսական կապերի հետագա զարգացմանը»:

Նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իշխանության է եկել ընտրությունների արդյունքում եւ պաշտոնը ստանձնել 2016 թվականի հունիսի 30-ին: Թմրանյութերի տարածման դեմ պայքարի նրա արշավն անմիջապես գրավեց միջազգային հանրության ուշադրությունը, որի ընթացքում նա սկսեց ոստիկաններ խրախուսել հատուկ գործողությունների ընթացքում սպանել զինված թմրավաճառներին: Լրատվամիջոցների տվյալներով՝ Դուտերտեի կառավարման առաջին երեք ամիսների ընթացքում Ֆիլիպիններում ավելի քան 2 հազար թմրավաճառ է սպանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ