News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բնակարանի համատեղ վարձակալման գործընկերներ փնտրող կայքի՝ SpareRoom.com-ի հիմնադիրը երկու մարդու է փնտրում, ովքեր կհամաձայնեն կես տարվա ընթացքում իր հետ բնակվել միեւնույն բնակարանում: Եռամակարդակ ձեղնահարկը Մանհեթենի տներից մեկում է՝Վեսթ-Վիլաջ հեղինակավոր թաղամասում։ Բիզնեսմենի հետ համակեցությամբ ապրողների համար ամսական վարձավճարը կկազմի մեկ դոլար (յուրաքանչյուրի համար): Այս մասին հայտնում է WKBW-ն:

SpareRoom.com պորտալի հեղինակ Ռուպերտ Հանթի խոսքով՝ որպես հարեւան իրեն կհամապատասխանեն իր հետ ընդհանուր լեզու գտնող մարդիկ: Նա հույս է հայտնել, որ բնակարանում բնակվողներն անհրաժեշտության դեպքում միմյանց կօգնեն:

Հանթը նաեւ հայտարարել է, որ իր ապագա հարեւաններից մեկը պետք է Նյու Յորքում լավ կողմնորոշվի, իսկ մյուսը քաղաքում նորեկ լինի:

Նյու Յորքն ավանդաբար աշխարհի այն քաղաքների թվում է, որտեղ բնակարանի գներն ամենաբարձրն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ