News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության նոր ծրագրում կան հայեցակարգային ու հստակ դրույթներ եւ 6 ամիսը քիչ չէ կարեւոր փոփոխություններ իրականացնելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Կարեն Կարապետյանի  հայտարարություններից հետո կան հանձնարարականներ` օպտիմալացման, ներդրումների, ԾԻԳ-երի կրճատման վերաբերյալ եւ սրանց կատարումն արդեն դրական տեղաշարժ կլինի: Յուրաքանչյուր վարչապետ չի դառնա քավության նոխազ, եթե կատարի սահմանադրորեն իրեն տրված լիազորությունները եւ պարտականությունները»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ Կարեն Կարապետյանն աչքի է ընկնում իր լիդերությամբ, իրավիճակին ուղիղ գնահատականներ տալու կարողությունով:

Գագիկ Մակարյանը տնտեսական քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար կարեւորեց կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարը. «Ստվերն այն դեպքում կվերանա, երբ շուկայում լինեն հավասար մրցակցային պայմաններ: Ես հավատում եմ, որ մեկ ամսում էլ կարելի է կոռուպցիան վերացնել: Կոռուպցիան թվում է շատ բարդ խնդիր, բայց նաեւ շատ հեշտ լուծելի է: Եթե բոլոր ղեկավարները, որոնք նշանակված պաշտոններ են զբաղեցնում, դադարեցնում են կոռուպցիայով զբաղվելը եւ դրա համար պատիժներ են սահմանվում, ապա կարճ ժամանակում հաջողության են հասնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ