News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում պետք է խոսեն ըստ էության եւ օրակարգի վերաբերյալ, իսկ այդ հարցը (Մոսկվայում երկու հայի սպանությունը-խմբ) օրակարգի հետ որեւէ կապ չուներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Նոր Մոսկվայում սպանության հետքերը բերում են Հայաստանի ԱԺ:

«Եթե խնդիր ունեն երեւալու եւ ցույց տալու, որ իրենք ամեն ինչից տեղյակ եմ, պատմությունը ցույց է տալիս, որ ով ամեն ինչից խոսում է, իր տեղը պետք է խոսա»,-ասաց նա:

Փաշինյանը որպես սպանության հետ կապ ունեցող անձի, հնչեցրել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը: Շարմազանովի խոսքով՝ եթե կա խնդիր, այդ խնդրով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իսկ խորհրդարանը շոուներ անելու տեղ չէ:

«Շատերի մասին շատ բան կարող են խոսել, ես ոչ հաստատողն եմ, ոչ փաստաբանն եմ, ոչ էլ հերքողն եմ: Մինչեւ ձեր նշած պատգամավորի հայտարարությունը, մամուլն արդեն նմանատիպ հրապարակմամբ հանդես էր եկել, եւ ես կարծում եմ, որ մամուլի ցանկացած հրապարակման իրավապահներն ուշադրությամբ հետեւում են»,- ասաց նա:

Հարցին, թե ՀՀԿ խմբակցությունն ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց խմբակցության անդամի անունը կապվում է նման աղմկահարույց դեպքի հետ, Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքականությունն այնպիսին է, որ ամբողջ աշխարհում է այդպես: «Երբ հետեւեք Թրամփ-Քլինթոն դեբատներին, կզգաք, որ նույնիսկ աշխարհի ամենազարգացած ու ժողովորդավար երկրում նախագահի երկու ամենահավանական թեկնածուներն ինչի մեջ ասես իրար մեղադրում են: Դա նոր երեւույթ չէ քաղաքականության մեջ: Երբ մեղքը կհաստատվի, այն ժամանակ կխոսենք: Իսկ առհասարակ ժողովրդավարության մեջ գործում է անմեղության կանխավարկածը»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Այսօր ավելի վաղ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մոսկվայում նախօրեին «Ձկնկուլ» կամանունով Արմեն Իսրայելյանին վերացրել է վարձու մարդասպանը, եւ տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի ԱԺ: «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր եւ Ալեքսանյանի կողմից առեւանգումներ, ահաբեկումներ եւ այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ, եւ այդ հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործով առանցքային վկա»,-ասել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Իսրայելյանը հանրությանը մասնավորապես հայտնի դարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցից հետո, երբ  բողոքել էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Ասել էր, որ 2015 թվականին խնդիրներ է ունեցել պատգամավորի հետ այն բանի համար, որ  իմանալով Ալեքսանյանի քեռու տղայի՝ Սամվել Ղազարյանի խաղատներ այցելելու հակումի մասին՝ պատգամավորին տեղյակ չի պահել: Սամվել Ալեքսանյանը տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց՝ յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար:

Այս հարցազրույցի հրապարակումից հետո Արմեն Իսրայելյանը օրեր անց շտապել էր այլ լրատվամիջոց եւ անձամբ հերքել իր իսկ հրապարակած տեղեկությունները։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել էին, որ նախնական տվյալներով, 43-ամյա Էդուարդ Նշանյանին ու 46-ամյա Արմեն Իսրայելյանին սպանելու մեջ կասկածվում է հայազգի տղամարդը, որի անունը դեռ չի հրապարակվում։ Նա հետախուզման մեջ է։ Ճշտվում են կատարվածի հանգամանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ