News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Սիրիա ներխուժմամբ կարող է Ռուսաստանի հետ պատերազմ հրահրել, որը երկու կողմում էլ բազմաթիվ զոհերի կհանգեցնի:  Այս մասին հայտնում է Vox լրատվական պորտալը:

Ներկայումս ամերիկացի քաղաքական գործչների մեծ մասը հանդես է գալիս «արտաքին քաղաքականության մեջ, թվում է, նորագույն գաղափարի օգտին»՝ Սիրիայի հակամարտությանը ԱՄՆ-ի ուղղակի ռազմական միջամտություն: Այս առաջարկը պաշտպանում են քաղաքական այնպիսի ծանրքաշայիններ, ինչպիսին են ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին եւ սենատոր Ջոն Մակքեյնը, իսկ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը վերջին բանավեճերում առաջարկել է Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծել:

Միեւնույն ժամանակ, ոչ մի համոզվածություն չկա, որ Սիրիա ներխուժումը հակամարտությունը կմեղմի եւ կօգնի տեղական բնակչության շրջանում զոհերի թվի նվազմանը: Մինչ սիրիական ծավալուն գործողություն պլանավորելը, Վաշինգթոնը պետք է ինչպես հարկն է ծանութեթեւ անի երեք գլխավոր հարց.  ինչպե՞ս խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից, ինչպե՞ս չուղարկել ամերիկացի զինծառայողների մեծ զորակազմ եւ ինչպե՞ս օգնել դաշնակիցներին՝ այդ ընթացքում չօգնելով արմատականներին (ինչն ընդհանրապես գործնականում անհնար է): Եթե այս հարցերի մանրակրկիտ պատասխանները չգտնվեն, Սիրիա ներխուժումը պարզապես «անպատասխանատու» քայլ կլինի եւ էլ ավելի կխորացնի, առանց այն էլ սարսափելի իրավիճակը, նշված է Vox-ում:

Սիրիա ամերիկյան ներխուժման վտանգներից մեկը Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմն է: Ոչ թռիչքային գոտի սահմանելու դեպքում ո՛չ Սիրիայի կառավարական բանակի, ո՛չ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքաթիռները չեն կարողանա գործողություններ իրականացնել առանց խոցվելու վտանգի: Vox-ը հայտնում է, որ «ոչ թռիչքային գոտին» չի օգնի Սիրիայի հակամարտության կարգավորմանը, բայց կօգնի «խռովարարներին ամրապնդվել եւ նրանց թույլ կտա գործողություններ իրականացնել առանց օդից հարձակումների վախի»:

Սակայն գոտու հաստատումը չափազանց դժվար է նույնիսկ ԱՄՆ ՌՕՈւ-ի համար, քան կարելի է կարծել: ԱՄՆ-ն, առաջին հերթին, պետք է մտահոգվի այն մասին, որ իր ինքնաթիռներն անվտանգության մեջ լինեն, իսկ դա նշանակում է, որ հարկ կլինի «ոչնչացնել Սիրիայի ՀՕՊ համակարգը եւ սպանել սիրիացի զինվորականների»: Մինչդեռ Սիրիայի ՀՕՊ-ը շատ ավելի հզոր է, քան որեւէ այլ երկրում, որտեղ Վաշինգթոնը մինչ այս փորձել է ոչ թռիչքային գոտի հաստատել: Սակայն ոչ թռիչքային գոտի հաստատելու գլխավոր խոչընդոտը Ռուսաստանն է, որը Սիրիայի կառավարության կարեւորագույն համախոհներից մեկն է:

«Օդում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմը ոչ մի կերպ չի թեթեւացնի Սիրիայի իրավիճակը, այլ կհանգեցնի մեծ թվով ռուսների եւ ամերիկացիների զոհվելուն: Դրանից զատ, այն կսպառնա երկու միջուկային գերտերությունների ավելի մասշտաբային պատերազմով»,- նշել է Vox-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ