News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունըհանդես է եկել հեռահաղորդակցության շուկայում նախադեպը չունեցող, ֆիքսված եւ շարժական կապի ծառայությունների միասնական՝ 4 Play առաջարկով։

Ucom-ից NEWS.am-ին հայտնում են, որ միանալով ընկերության նոր՝ 4 Play առաջարկին՝ բաժանորդները կստանան ֆիքսված կապի Triple Play եւ շարժական կապի «Ունիվերսալ» ծառայությունները մեկ փաթեթում։

«Այս առաջարկը նախեւառաջհնարավորություն է ընձեռում օգտվել Triple Play ծառայությունից հատուկ՝ ավելի մատչելի ամսավճարով: Բացիայդ, Ucom-ի Ունիվերսալ փաթեթի բաժանորդները կարողենստեղծել 5 հեռախոսահամարից բաղկացածխումբ եւ միմյանց հետխոսել անսահմանափակ: Ավելին՝ յուրաքանչյուր ամիս «Տեսավարձույթ» ծառայության շրջանակներում հնարավոր էամբողջ ընտանիքով որոշակի քանակության ֆիլմեր դիտել, չէ՞ որ այս առաջարկը հենց ընտանիքի համար է», - նշել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։

«Այս պահին որեւէ ընկերություն չի տրամադրումայսծավալիֆիքսված եւ շարժական ծառայությունների համակցված փաթեթներ, ինչն իրապես բացառիկ է դարձնում 4 Play առաջարկը հեռահաղորդակցության հայկական շուկայում։ Հեռուստատեսային հարուստ ու մշտապես թարմացվող բովանդակությունը, ֆիքսված ինտերնետը, տեսավարձույթը, ֆիքսված եւ շարժական հեռախոսակապը կապահովեն յուրաքանչյուր ընտանիքի շփումն արտաքին աշխարհի հետ, սակայն երբեք չեն փոխարինի կենդանի շփումը եւ ընտանեկան ջերմությունը», - նշել է Ucom ընկերության մարքետինգի եւ հաղորդակցությանտնօրենՏիգրան Սաֆարյանը։

4 Play առաջարկնառաջինն է Ucom ընկերության բաժանորդների կողմից ակնկալվող կոնվերգենտ առաջարկների բազմազանության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ