News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Google-ը ձեռք է բերել Eyefluence սթարթափը, որն աշխատում է վիրտուալ կամ լրացված իրականության սարքերի հայացքով կառավաման տեխնոլոգիայի մշակման վրա: Այս մասին տեղեկանում ենք Eyefluence-ի բլոգից:

Գործարքի գումարի չափը չի հրապարակվում, սակայն, TechCrunch-ի փոխանցմամբ, մինչեւ Google-ին միանալը 2013 թվականին հիմնադրված սթարթափը 21,6 մլն դոլարի գումար է ստացել տարբեր ներդրողներից, որոնց թվում են Intel Capital, Jazz Venture Partners, Motorola Solutions Venture Capital եւ այլ կազմակերպություններ:

Eyefluence-ը մշակում է միայն աչքերի միջոցով վիրտուալ եւ լրացված իրականության սաղավարտների եւ ակնոցի կառավարման տեխնոլոգիա: 2016 թվականին ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որում Eyefluence-ի համահիմնադիր Ջիմ Մարգրաֆը (Jim Marrgraff) ցուցադրում է նախագծի հնարավորությունները. ակնոցի միջոցով նա լուսանկարներ է դիտել եւ ինտերնետ-խանութից գնումներ կատարել:

2016 թվականի մայիսին Google-ը ներկայացրել է վիրտուալ իրականության էլեմենտներով հավելվածներ ստեղծելու Daydream հարթակը: Այն աշխատում է Android Nougat օպերացիոն համակարգով աշխատող բոլոր սարքերի վրա:  2016 թվականի հոկտեմբերին ընկերությունը ներկայացրել է նաեւ Daydream-ով ստեղծված հավելվածների հետ աշխատելու համար վիրտուալ իրականության ակնոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ