News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոտ 100 մարդ՝ մեծամասնությունը Հարավային Քալիֆորնիայի հայկական եկեղեցիների ներկայացուցիչներ, հավաքվել էին Սոլվանգում լութերական եկեղեցու բակում՝ միսիոներուհի Մարիա Յակոբսենի հուշարձանի բացմանը։ Ազգության դանիացի Մարիա Յակոբսենը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ օգնել էր հայերին։

Անցած դարի սկզբին Մարիան մեկնել էր Օսմանյան կայսրություն որպես միսիոներական առաքելության անդամ։ Մարիան Ցեղասպանության ժամանակ մոտ 3 հազար երեխաների կյանք էր փրկել ու որդեգրել նրանցից երեքին։

Հուշարձանի վրա գրված է «Շնորհակալություն Մարիա «Մայրիկ» Յակոբսենին ու Դանիայի ժողովրդին։ Միշտ երախտապարտ՝ քո հայ բարեկամներ»,- հայտնում է Syvnews.com–ը։

Հուշարձանի բացմանը ելույթ էին ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում նրանք, ովքեր անձամբ էին ճանաչում նրան։ Նրանցից մեկը Նշան Կուլուկյանն է, որը որբացել էր երկու տարեկանում ու ապրում էր Յակոբսենի մանկատանը։ «Մենք նրան մայր էինք անվանում, քանի որ նա միակ մայրն էր, ում մենք ճանաչում էինք այն ժամանակ»,- պատմում է Կուլուկյանը։

Նրա խոսքով, Մարիան չէր ուզում երեխաներին դանիացիներ դարձնել։ «Նա մեզ մեծացնում էր հայերի նման, ամեն օր հայերեն խոսելով ու մեզ սովորեցնելով հայկական եկեղեցու կանոնները»։

Վարդան Մելքոնյանը հիշեց, թե ինչպես է 4 տարեկանում հայտնվել մանկատանը, քրոջ ծնվելուց ընդամենը մի քանի օր հետո։ Քույրը անուն չուներ, Յակոբսենը աղջկան անուն էր տվել ու կնքել նրան։ Մելքոնյանը նշեց, որ շնորհակալ է Մարիային հոգատարության ու աջակցության համար, այն բանի համար, որ ինքը Բեյրութի փողոցներում լքված որբից Լոնդոնի բնակիչ է դարձել եւ ի վերջո՝ Թագավորակամն ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ