News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով վկաներից 6-ը այս պահի դրությամբ կալանավորված է: Այս մասին  այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ կալանավորված վկաներից 4-ը «Սասնա ծռեր» խմբի անդամ են, իսկ երկուսը՝ կալանավորված են  «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու եւ Սարի թաղի անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

«Այս պահին վկաներից 6-ը կալանավորված է՝ Հովհաննես Ղազարյանը, Կարո Եղնուկյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյան, Վարուժան Ավետիսյան: Վկաներից ազատության մեջ են Սեւակ Մանուկյանը, Արմեն Միքայելյանը, Վահագն Ղումաշյանը, Աղասի Հովակիմյանը, Սյուզաննա Սիմոնյանը, Վահրամ Պետորասյան, իսկ Գարեգին Չուքասզյան, պարզ չէ՝ ուր է: Այս պահին այսքան վկայից դատարանում է միայն Վահրամ Պետրոսյանը»,-ասաց փաստաբանը:

Դատարանը որոշում կայացրեց հետաձգել նիստը՝ հաջորդ նիստին մյուս վկաների ներկայությունը ապահովելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ