News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 25-ին, շարունակվեց «Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով դատավարությունը:

Այսօրվա նիստին հրապարակվեցին գործում առկա իրեղեն ապացույցները: Դատավարության մասնակիցները հետազոտեցին սպանված Լեւոն Ղազարյանի, Մեսրոպ Նազարյանցի եւ Դրաստամատ Թադեւոսյանի հագուստները, նրանց դիակներից վերցված փորձանմուշները:

Հետաքրքրական է, որ թեեւ դատարանը գիտեր, որ իրեղեն ապացույցները պետք է հետազոտվեն, տոպրակներ եւ ձեռնոցներ ձեռք չէր բերել, ինչի պատճառով երկու անգամ ընդմիջում հայտարարվեց: Նշենք նաեւ, որ իրեղեն ապացույցները, ըստ ամբաստանյալների պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի, հավուր պատշաճի կնիքված չէին:

«Դակիչներով եւ ձկան թելերով են կնիքներն ամրացված փաթեթներին, ինչը նշանակում է՝ շատ հանգիստ կարելի է բացել փաթեթները՝ առանց դրանք վնասելու»,- ասաց Լուսինե Սահակյանն ու առանց վնասելու հանեց դակիչները:

Ի դեպ, կային ծրարներ, որոնց մեջտեղում պարզապես Քննչական կոմիտեի կնիքն էր դրված առանց ստորագրության եւ պարզ երեւում էր՝ դրանք նախկինում բացվել են:

Ամբաստանյալների պաշտպանները պահանջեցին նաեւ հատուկ պայմաններում զննել ապացույց համարվող շշերը, քանի որ ներկաների գենետիկան կարող է փոխանցվել դրանց: Դատարանը հրաժարվեց դա անել՝ պարզաբանելով, որ Հայաստանում նման հատուկ սենյակներ նույնիսկ փորձագիտական կենտրոնը չունի: Այնուամենայնիվ, դատարանը որոշեց հետազոտել դրանք առանձին ձեռնոցների միջոցներով: Նշենք, որ շշերի վրա հայտնաբերվել էին ամբաստանյալների ԴՆԹ-ները, թեեւ պաշտպանների պնդմամբ՝ պետք է լիներ խառը ԴՆԹ, քանի որ այդ շշերի հետ մինչ այդ տարբեր մարդիկ են շփվել:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, որոշում կայացվեց հաջորդ նիստին հրավիրել փորձագետի, որը կօգնի հետազոտել ապացույց համարվող զենք- զինամթերքը:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ