News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կանայք ալկոհոլի սպառման մակարդակով գրեթե հավասարվել են տղամարդկանց։ Նման եզրակացության են եկել Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները, հայտնում է BMJ Open ամսագիրը։

Հարյուր տարի առաջ անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ միջինում մոլորակի վրա տղամարդիկ 2.2 անգամ ավելի շատ ալկոհոլ են օգտագործում, քան կանայք։ Սակայն գիտնականները 36 երկրներում ալկոհոլի օգատգործման մասին նոր հետազոտությամբ պարզել են, երրորդ հազարամյակի սկզբին կանայք գրեթե հավասարվել են տղամարդկանց ինչպես ալկոհոլի սպառման մակարդակով, այնպես էլ այդ ոգելից խմիչքից առաջացող խնդիրների։

Գիտնականները ուսումնասիրել են 4 մլն կանանց եւ տղամարդկանց տվյալները եւ եկել այն եզրակացության, որ այսօր խմող տղամարդկանց թիվը խմող կանանց թվից 1.1 անգամ է մեծ։ Իսկ ալհոկոլի պատճառով խնդիրներ ունեցող տղամարդկանց թիվը՝ ընդամենը 1.2 անգամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ