News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բեռլինում 14-ամյա դեռահասը դանակահարել է «չար ծաղրածուին», այնուհետեւ նրան առաջին օգնություն է ցույց տվել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Բեռլինի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի: Ծաղրածուի հանդերձանքով, կացինով զինված 16-ամյա դեռահասը  փորձել է վախեցնել երիտասարդների խմբին, բայց դանակի հարված է ստացել կրծքավանդակին: Այնուհետեւ ծաղրածուին վիրավորած դեռահասը նրան առաջին օգնություն է ցույց տվել եւ շտապ օգնություն է կանչել: Հիվանդանոցում տուժողը շտապ վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հարվածը հասցրած տղան ձերբակալվել է, բայց հետո ծնողներին է հանձնվել:

Սա չար ծաղրածուի հանդերձանքով խաղարկման սիրահարներին դիմադրելու առաջին դեպքը չէ: Գերմանիայում արդեն գրանցվել են անցորդների վրա զինված «չար ծաղրածուների» տասնյակ դեպքեր, մեկ վիրավոր է գրանցվել Քյոլնում: Նախկինում հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում անհայտ անձինք են հայտնվել, որոնք սարսափազդու ծաղրածուների հանդերձանքով մարդկանց վրա են հարձակվում: ԱՄՆ-ում ծաղրածուների հանդեպ վախը զանգվածային է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ