News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բացահայտվել են ՊՊԾ գնդի տարածքում սպանությունները կատարած անձինք:

Այս առնչությամբ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ավելի վաղ փուլում հայտնվել էր, որ ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբում ընդգրկված են եղել 31 անձինք, ովքեր զինված են եղել ապօրինաբար ձեռք բերված 14 ինքնաձիգներով եւ այլ զենք-զինամթերքով:

Հետագա նախաքննությամբ պարզվել է, որ բացի արդեն նշված 31 զինյալներից, 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը զավթելուն մասնակցել են եւս երկու զինյալներ, երկու ինքնաձիգներով, ովքեր նույն օրն իսկ աննկատ լքել են գնդի տարածքը, հետները դուրս բերելով նաեւ գնդի զինանոցից հափշտակված  «Մակարով» տեսակի երկու ատրճանակներ: Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ երկու զինյալների անձնական տվյալները, նրանք հայտնաբերվել ու ներգրավվել են որպես մեղադրյալ:Հայտնաբերվել են նաեւ նրանց կողմից գնդից դուրս բերված ատրճանակները:

Քրեական գործի նախաքննության ներկա փուլում ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ ներգրավված են 62 անձինք, որոնցից 44-ը կալանավորված են, 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ գրավը, իսկ 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունն իրականացնող քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ քննչական ու դատավարական գործողությունների, փորձագիտական հիմնարկներից ստացված բազմաթիվ, տարաբնույթ եզրակացությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել են ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք:

Ճշտվել եւ անհատականացվել են ՀՀ ոստիկանության 10 աշխատակիցների (այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքիվարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի) եւ 7 քաղաքացիական անձանց պատանդ վերցնելուն եւ պահելուն ուղղված յուրաքանչյուր զինյալի մասնակցությունն ու այդ կապակցությամբ նրանց կոնկրետ գործողությունները:

Պարզվել են գնդին պատկանող ոստիկանական 4 եւ քաղաքացիական անձի 1 ավտոմեքենաները դիտավորությամբ հրկիզման եղանակով ոչնչացրած 10 զինյալները, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի սպառազինության մեջ մտնող զենքերն ուռազմամթերքը («Մակարով» տեսակի 216 հատ ատրճանակ, 10 ինքնաձիգ եւ այլն) գնդի զինանոցից եւանմիջականորեն ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներից հափշտակելուն մասնակցած 19-ը զինյալները, ձեռք են բերվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները հիմնավորող ապացույցներ:

Նախաքննությամբ ձեռք  է բերվել նաեւ Ժ.Սեֆիլյանի եւ մյուսների կողմից 2015 թվականի ապրիլի 24-ինզանգվածային անկարգություններ կազմակերպելը նախապատրաստելու, կազմակերպված խմբով ապօրինիկերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու հանցավոր արարքները հիմնավորողապացույցների բավարար համակցություն:

Նախաքննության ներկա փուլում կատարվում են օրենքով սահմանված անհրաժեշտ դատավարական գործողություններ քրեական գործով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները լրացնելու, փոփոխելու եւ նրանց նոր մեղադրանքներ առաջադրելու նպատակով:

Միաժամանակ շարունակվում են ոստիկանության 7 ծառայողների տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ պատճառելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲընկերության բանկոմատը կոտրելու եւ դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող 14 մլն 808 հազար ՀՀդրամ գումարը հափշտակելու հանգամանքները պարզելու, դրանք կատարած անձանց բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ընթացքի մեջ են նաեւ ՊՊԾ գնդի տարածքն ու շենքերը, շինությունները զավթելուց հետո գնդի ծառայողների աշխատասենյակներից անձնական իրեր, գումարներ, ինչպես նաեւ գնդի հարակից Խորենացի փողոցի տներից քաղաքացիների կենցաղային իրեր զինյալների կողմից հափշտակելու դեպքերի բացահայտմանն ուղղված քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունները:

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ