News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի նախկին գլխավոր դատախազ Քեթլին Քեյնը, որը երկուշաբթի 10-23 ամսվա ազատազրկման էր դատապարտվել լրատվամիջոցներում տեղեկությունների արտահոսք կազմակերպելու եւ կեղծ վկայության համար, 75 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտնում է Associated Press–ը։

Գործակալությունը հայտնում է, որ Քեյնը կալանքի տակ էր վերցվել հենց դատարանի դահլիճում վճիռն հրապարակելուց հետո, սակայն բանտախցում է մնացել ընդամենը 2 ժամ։ Դատարանում նրա համար գրավ էր մուծել փաստաբանը։ Քեյնն ազատության մեջ կմնա մինչեւ պաշտպանությունը չպատրաստի վճիռը բողոքարկելու փաստաթղթերը։

Գործի նյութերից պարզ է դառնում, որ նա, չարաշահելով իր ծառայողական դիրքը, գիտակցաբար կազմակերպել էր լրատվամիջոցներում տեղեկության արտահոսք՝ հույս ունենալով անհարմար վիճակում դնել եւ վարկաբեկել նահանգի դատախազության նախկին աշխատակիցներին, որոնք նրա կարծիքով փորձել են իրեն վատ լույսի ներքո ներկայացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ