News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք ուզում ենք տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը Ղարաբաղի հարցում բանակցություններում առաջ գնալու համար։ Այս մասին հոկտեմբերի 25-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսին, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բացակայում է նախագահների քաղաքական կամքը, Ուորլիքը պատասխանեց. «Վերջին տարիներին մենք նկատել ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին շատ մտահոգված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով։ Անցյալ տարի նա երկու նախագահներին հրավիրել էր Վիեննա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ֆրանսիայի պետքարտուղար Արլեմ Դեզիրի հետ, եւ քննարկումն արդյունավետ էր։ Մենք՝ ԱՄՆ–ը, այլ համանախագահների հետ պատրաստ ենք առաջ շարժվել բանակցային ճանապարհով»,– ասել է միջնորդը։

Ուորլիքի խոսքով՝ ԱՄՆ–ը վստահ է, որ նման հնարավորություն կա։ «Ինչպես ես ասել եմ Բաքվում, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։ Ի՞նչ ենք մենք ուզում։ Մենք ուզում ենք տեսնել նախագահների քաղաքական կամքը, որպեսզի Ղարաբաղի հարցում բանակցություններում առաջ գնանք։ Ես վստահ եմ, որ այդ քաղաքական կամքով մենք կարող ենք առաջընթաց գրանցել»,– եզրափակել է Ուորլիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ