News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը անձեռնմխելիությունից զրկել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լե Պենին։ Այս հարցով քվեարկությունն ընթացել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանի ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ժան Մարի Լե Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը բարձրացրել էր Ֆրանսիան։ «Ազգային ճակատ»–ի նախկին ղեկավարը ծագումով հրեա ֆրանսիացի երգիչ Պատրիկ Բրյուելի հասցեին հակասեմական արտահայտությունների գործով որպես մեղադրյալ է ներգրավված։

Սկանդալը Ֆրանսիայում ծագել էր դեռեւս 2014–ին։ Այն ժամանակ Ժան Մարի Լե Պենի հասցեին քննադատություն հնչեցրեց անգամ նրա դուստր Մարին Լե Պենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ