News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի ոստիկանները Սան Պաուլոյում շուրջկալի ժամանակ բնակելի տան նկուղում մահճակալին կապված տղամարդու են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Իրավապահ մարմիների վարկածի համաձայն՝ 36-ամյա Արմանդո դի Անդրադիին 20 տարի բանտարկված են պահել հայրն ու խորթ մայրը: Երբ նրան ոստիկանները հայտնաբերել են, նկարագրել են որպես հյուծված մարդու: Սենյակը, որտեղ նա պահվել է, ո՛չ պատուհան է ունեցել, ո՛չ արհեստական լուսավորություն, իսկ հատակը ծածկված էր կղանքով:

Երբ Անդրադիին հայտնաբերել են, նա ոչ մի բան չի խոսել, նույնիսկ չի կարողացել կռահել, որ նրանք ոստիկաններ են:

Նշվում է, որ տղան կորել է, երբ 16 տարեկան էր: Դրանից հետո նրա հայրն ու խորթ մայրը բոլոր հարցումներին պատասխանում էին, որ տղան տեղափոխվել է Բրազիլիայի այլ շրջան, եւ նրա մոտ ամեն ինչ նորմալ է: Հարեւաններից մեկի ենթադրությամբ՝ ծնողները նրան նկուղում են փակել այն պատճառով, որ նա սկսել էր ալկոհոլ օգտագործել:

Արմանդոյի հայրը՝ Ամանսիո դի Անդրադին, պնդել է, որ իր տղան ընտանիքը լքել է 18 տարեկանում, իսկ վերադարձել է միայն անցյալ շաբաթ: Այդ ժամանակ նա իբրեւ թե խնդրել է իրեն նկուղում փակել, որպեսզի ազատվի ալկոհոլային կախվածությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ