News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ուկրաինայում՝ Մելիտոպոլ քաղաքի «Ջոկեր» սրճարանից ոչ հեռու, հրաձգությունից զոհվել է 2 մարդ՝ վրացի Զուրաբ Օնանիզին եւ հայ Սարգիս Բաղդասարյանը։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի դատախազ Վալերի Ռոմանովը, փոխանցում է 061.ua–ն։

«Դա ոչ թե քրեական աշխարհի ներկայացուցիչների հարաբերությունների պարզում է, այլ երկու երիտասարդ տղաների հասարակ խուլիգանություն, որոնք նախկինում դատապարտված չեն եղել եւ քրեական անցյալ չեն ունեցել»,– ասել է Ռոմանովը։ Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով։

Զապորոժիեի մարզի անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Շմիտկոյի խոսքով՝ 6 հոգուց բաղկացած խումբը հրաձգություն էր սկսել, իսկ դրանից առաջ ալկոհոլ էր օգտագործել։ Կրակոցները հնչել են գիշերը ժամը 3–ին։

Բոլոր 6 հոգու ինքնությունը պարզված է։ Իրավապահները պնդում են, որ վեճը ծագել էր աղջկա պատճառով ալկոհոլը չարաշահելու ֆոնին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Ամենաշատ