News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանությամբ կրկին զբաղվելու է Արայիկ Պապիկյանը: NEWS.am-ի հետ զրույցում Արայիկ Պապիկյանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանը ցանկություն է հայտնել, որ ինքը շարունակի զբաղվել նրա շահերի պաշտպանությամբ:

Փաստաբանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանին այսօր է տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, պաշտպանյալի տրամադրությունը լավ է, սակայն, առողջական վիճակը վատ. «Հովհաննեսին պետք է վիրահատություն արվի, քանի որ նրա ոտքի վնասվածքը դեռ բուժված չէ: Թե ինչ պատճառներով այդ վիրահատությունը չի արվել, դեռ պարզ չէ: Այսօր եմ տեսակցել նրա, տրամադրությունը բարձր էր, մարտական էր տրամադրված, սակայն, առողջական վիճակը լավ չէ»:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանությամբ սկզբանական շրջանում զբաղվում էին փաստաբաններ Հայարփի Սարգսյանը, Արայիկ Պապիկյանը եւ Արա Ղարագյոզյանը, սակայն, տարաձայնություններ էին տեղի ունեցել, որի պատճառով Հովհաննես Հարությունյանը հրաժարվել էր Արայիկ Պապիկյանի պաշտպանությունից: Այժմ նրա շահերի պաշտպանությամբ չի զբաղվում Արա Ղարագյոզյանը:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ