News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նորվեգիան համաձայնել է իր տարածքում տեղակայել ԱՄՆ շուրջ 330 ծովային հետեւակայինների։ «Նորվեգիայի պաշտպանությունը կախված է դաշնակիցների օգնությունից։ Երկրի անվտանգության համար կարեւոր է, որ դաշնակիցները մեզ մոտ գան ու սովորեն փոխգործակցել նորվեգական զինված ուժերի հետ»,- հայտնել է Թագավորության պաշտպանության նախարար Իե Էրիկսոն Սյորեյդեն, փոխանցում է DW–ն։

 Ամերիկացի զինվորների ու սպաների տեղակայման վայր է ընտրվել Վերնեսում՝ ռուսական սահմանից մոտ 1000 կմ հեռավորության վրա գտնվող ռազմակայանը։ Ծովային հետեւակայինները Նորվեգիայում կհայտնվեն 2017-ի հունվարին ՝ ռոտացիայի պայմաններով ու կանցնեն պատրաստում բեւեռային կլիմայի պայմաններում։ Նորվեգիայի ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ տեղակայումը ժամանակավոր է ու որ հաջորդ տարվա ընթացքում քննարկվելու է տվյալ համաձայնագրի հետագա ճակատագրի հարցը։ Սա առաջին դեպքն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից, երբ Նորվեգիայի տարածքում օտարերկրյա զինվորականներ են գտնվելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ