News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 Հայաստանում քննարկում են Ստրասբուրգի դատարանի հետ մարդու իրավունքների հարցերով խորհրդատվությունների մասին արձանագրությունը։

Մարդու իրավունքների մասին Եվրոպական հռչակագրին կից N16 արձանագրությունը ԱԺ-ում ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։

Հայաստանը այս արձանագրությունը ստորագրել էր դեռ 2013-ի հոկտեմբերին, ԵԽ-ում իր նախագահության ժամանակ։ Առայժմ ԵԽ 47 երկրներից փաստաթուղթը ստորագրել են 16, իսկ վավերացրել միայն 6 երկրներ։

Ըստ արձանագրության՝ մասնակից երկրների բարձրագույն դատական մարմինները կարող են դիմել ՄԻԵԴ՝ դատական պրակտիկայում առաջացած մարդու իրավունքների սկզբունքայնորեն կարեւոր հարցերի շուրջ փորձագիտական եզրակացության մասին խնդրանքով։ ՄԻԵԴ եզրակացությունները ազգային դատարանի համար խորհրդատվական բնույթ են ունենալու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ