News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 Հայաստանում պետք է ներել հարկերը չվճարելու համար կուտակված տուգանքները։ Այս մասին ԱԺ-ում հոկտեմբերի 25-ին խորհրդարանական հայտարարությունների ժամին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Ըստ միջազգային փորձի, եթե նոր հարկային նոր օրենսդրություն է ընդունվում, նախկին հարկերը չվճարելու համար նշանակված տուգանքները ու տույժերը ներվում են։

«Նման մի բան էլ մեզ է պետք անել։ Հիմա երբ ընդունվել է Հարկային օրեսնգիրքը, պետք է կազմել հարկային պարտքերի մարման ժամանակացույց։ Ովքեր դրանք ժամանակին կմարեն, նրանց տուգաքները պետք է ներել։ Իսկ ում մոտ միայն տուգանքներն են մնացել, դրանք պետք է պարզապես չեղարկել»,- ասել է Մելքումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ