News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքացիները կարող են ՄԻԵԴ դիմել ընտրությունների հետ կապված գործերով։ Այս մասին հոկտեմբերի 25-ին խորհրդարանում ասել է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի N16 արձանագրությունը։ Դրա համաձայն՝ անդամ երկրների բարձրագույն դատական մարմինները  կարող են ՄԻԵԴ դիմել՝ խնդրելով մարդու իրավունքների բարդ հարցերով փորձագիտական եզրակացություն տալ։

Այդ կապակցությամբ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց, թե կարող են արդյոք նման դիմումներ ներկայացվել ընտրախախտումների հարցերով։ Այդ կապակցությամբ Քոչարյանը նշեց, որ քաղաքացիները գոհ չեն ազգային դատարանների որոշումներով, կարո են դիմել ՄԻԵԴ։ Դա վերաբերվում է նաեւ ընտրությունների շուրջ վեճերին։ «Դա ՄԻԵԴ–ում դիմումների ընդհանուր կարգն է, եւ այն կարող է վերաբերել ընտրախախտումներին»,– ասել է Քոչարյանը։

«Դե ինչ, այդ դեպքում հույս ունեմ, որ այդ արձանագրության վավերացումը կօգնի վերադարձնել Գյումրիում ավագանու մանդատները, որոնք մեզնից խլել է իշխանությունը»,– ասել է Մարգարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ