News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ 2-րդը պետք է դատարանի առջեւ կանգնի՝ հայրության հաստատման մասին գործով։ Դատարան հայց է ներկայացրել մի բելգիացի նկարչուհի, որը պնդում է, որ ինքը թագավորի դուստրն է, հայտնում է Reuters–ը։

48-ամյա Դելֆինա Բոելը ավելի քան 10 տարի փորձել է ստանալ թագավորական ընտանիքի ճանաչումը ու վերջ տալ իր ծագման մասին կանխակալ վերաբերմունքին։ Ալբերտն ինքը երբեւէ չի մեկնաբանել այդ իրավիճակը։ Բոելի գործը հրապարակայնություն է ստացել 1999-ին, երբ հրապարակվել է թագուհի Պաոլայի՝ Ալբերտի կնոջ կենսագրությունը, որտեղ նշվում էր, որ թագավորն արտաամուսնական կապեր է ունեցել, ինչի արդյունքում 60-ականներին ծնվել է նրա դուստրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ