News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միխայիլ Խոդորկովսկին վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ անվերջություն կբարձրացնի դրույքները Արեւմուտքի հետ նոր սառը պատերազմում։ ՅՈւԿՕՍ կոնցեռնի նախկին ղեկավարը, որը 2013-ից սկսած ապրում է Ռուսաստանի սահմաններից դուրս, Frankfurter Allgemeine Zeitung թերթում տպագրված հոդվածում իր դատողություններն է շարադրում նաեւ այն մասին, թե երբ կավարտվի պուտինյան ռեժիմը, ու ինչ վիճակում նա կթողնի երկիրը, փոխանցում է DW-ը։

Իրական քաղաքական մրցակցությունից դուրս եւ առանց զարգացած քաղաքացիական հասարակության երկրի արդիականացման հնարավորությունը Խոդորկովսկին բացառում է։ Սակայն նրա խոսքով Պուտինը բոլորովին շահագրգռված չէ նման փոփոխություններ իրականացնել։
Խոդորկովսկու կարծիքով Ռուսաստանի ճակատագիրն է Եվրոպայի հետ լինելը։ Եվ այդ կապակցությամբ նա արեւմտյան քաղաքական գործիչներին առաջարկում է արդեն այսօր սկսել երկարաժամկետ ռուսական ռազմավարություն մշակել հետպուտինյան ժամանակաշրջանի համար։ Դա կարող է օգնել վերադառնալ Ռուսաստանի «զարգացման պատմականորեն նախանշված եվրոպական ճանապարհին», կարծում է նախկին օլիգարխը։

Խոդորկովսկին վստահ է, որ նման ռազմավարության մշակման հարցում հատուկ դեր կարող էր կատարել Գերմանիան, որը լավ է ճանաչում Ռուսաստանին։ Հենց Բեռլինը կարող էր հիմք դնել հետաքրքիր ու օգտակար բանավեճի, որում խոսքն առաջին հերթին ոչ թե Պուտինի ու նրա արտաքին քաղաքականության անկանխատեսելիության մասին կլիներ, այլ այն գործընթացների, որոնք անխուսափելիորեն կկատարվեն ռուսական հասարակությունում ու երկրի տնտեսությունում։ Միայն այդ դեպքում, վստահ է Խոդորկովսկին, Արեւմուտքը կկարողանար ավելի լավ, քան 1991-ին պատրաստվել Ռուսաստանում գալիք փոփոխություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ