News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել մի խումբ չեչենների դեմ, որոնց կասկածում են ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ։ Ոստիկանությունը միաժամանակյա խուզարկություններ է իրականացրել 12 բնակարաններում, նաեւ փախստականների հանրակացարաններում՝ Թյուրինգիայում, Համբուրգում, Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիայում, Սաքսոնիայում ու Բավարիայում, հայտնել է DW–ը։

Գերմանական ոստիկանության համատեղ գործողությունները ձեռնարկվել են 2015 թվականից իրականացվող հետաքննության հիման վրա, որը սկսվել էր ՌԴ՝ չեչենական ծագումով 28-ամյա քաղաքացու նկատմամբ, ում կասկածում են ծանր հակապետական հանցագործություն ծրագրելու մեջ, քննության տվյալներով նա մտադիր էր Սիրիայում միանալ ԻՊ ահաբեկիչներին։

Հետաքննության ընթացքում կասկածներ են առաջացել, որ 21-31 տարեկան 10 չեչեն տղամարդ ու 3 կին ֆինանսապես աջակցում են ահաբեկիչներին։ Այդ չեչենները դիմել էին Գերմանիայում ապաստան ստանալու համար։

MDR հեռուստաընկերության տվյալներով Զուլ քաղաքում տվյալ գործի շրջանակում ձերբակալվել է մեկ մարդ, որը բազմահարկ շենքում էր բնակվում։ MDR-ի թղթակիցը հայտնել է, որ նրա բնակարանից առգրավել են անհայտ սպիտակ փոշի։ Թե ինչ նյութ է դա ՝ չեն հայտնում։ Ենթադրվում է, որ թմրանյութ է։

Ոստիկանները այս պահի դրությամբ ահաբեկչության անմիջական սպառնալիք չեն հայտնաբերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ