News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հույս չունի, որ ԵՄ ու Կանադայի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին պայմանագիրը (CETA) կկնքվի նախանշված ժամկետում՝ հոկտեմբերի 27-ին։

ԵՄ- Կանադա գագաթնաժողովը, որտեղ նախատեսված էր CETA –ի ստորագրումը, ըստ Մարտին Շուլցի, ստիպված կլինեն հետաձգել։ Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության համար այդ իրադարձության նշանակությունը՝ Շուլցը ոչ մի ողբերգական բան չի տեսնում, որ պայմանագիրը նախանշված ժամկետից ավելի ուշ ստորագրվի։ «Եթե դրա համար մի երկու շաբաթ էլ պահանջվի, այդ դեպքում մենք գագաթնաժողովը այդքան ժամանակով կհետաձգենք»,- ասել է նա։

ԵՄ -Կանադա գագաթնաժողովի անցկացման ու CETA–ի ստորագրման վճռորոշ պայմանը պայմանագրի վավերացումն է Բելգիայի կառավարության կողմից։ Դրա համար պետք է փոխզիջման հասնել երկրի երեք ռեգիոններից երկուսի հետ, որոնք բոյկոտել են համաձայնագիրը։ Շուլցի խոսքով մինչեւ հոկտեմբերի 27-ը նման փոխզիջման հասնելու հավանականությունը այդքան էլ մեծ չէ։ «Բայց ես հավատում եմ, որ նրանք վերջիվերջո կպայմանավորվեն»- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ