News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը մտահոգություն է հայտնել Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր» ռուսական բալիստիկ հրթիռների տեղակայման կապակցությամբ։ Նա նշել է, որ Դաշինքը մտադիր չէ շտապ կարգով արձագանքել նման գործողությունների, քանի որ արդեն երկար ժամանակ է ամրապնդում է իր պաշտպանունակությունը, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»։

«Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռների տեղակայումը ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ռուսական ուժերի ամրապնդման հերթական օրինակն է։ Դա մեզ անկասկած մտահոգում է։ Մենք պատասխանում ենք նման գործողություններին, սակայն անում ենք դա պատասխանատու ձեւով, առանց չափազանցությունների»,- ասել է Սթոլթենբերգը։

ՆԱՏՕ-ի ղեկավարը թվարկել է ՆԱՏՕ-ի պաշտպանունակության ամրապնդման օրինակները։ Նա շեշտել է, որ դաշինքը որոշել է զորքեր ուղարկել արեւելյան թեւ, նաեւ զարգացնել արագ արձագանքման ուժերը, որոնք ներառում են 30 հազար զինվոր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ