News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի բաժանորդները կկարողանան ավելի արագ մտնել «Վկոնտակտե» ցանց: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նրա խոսքով՝ ընկերությունը հիմա սերվերային տարածք է առանձնացնում «Վկոնտակտե»-ի հայելավորման համար: «Մեզ համար սա կարեւոր է, քանի որ «ՎԿ»-ի թրաֆիկը մեր ցանցում ամենամեծն է»,- նշեց նա:

Նախնական տվյալներով՝ ներկայումս Beeline ցանցում ամենից շատ հաճախում են Facebook եւ «Օդնոկլասնիկի» սոցցանցեր: Այնուհետեւ հաջորդում է «Վկոնտակտե»-ն: «Բայց դա կախված է հաճախումների ժամից: Ընդհանուր առմամբ, դրանք գրեթե հավասար են: Ամենավերջին տվյալները չունեմ, բայց հիմա եղած տվյալների համաձայն՝ Facebook-ը փաստացի առաջինն է: Դա այն է, ինչ մեզ մոտ հիմա տեսնում ենք»,- հայտարարեց Պյատախինը:

Ընկերությունն արդեն հայելային տարածք է տրամադրում Google եւ Youtube-ի համար: Արդյունքում այդ հաշիվներին հարցումներն արդեն ուղարկվում են ոչ թե միջազգային, այլ տեղական սերվերներ, եւ կայքերն ավելի արագ են բացվում: «Մենք մեր սերվերներ կբերենք հնարավորինս շատ հաշիվներ: Իհարկե, կհետեւենք շուկայի մեր գործընկերներին: Եթե ինչ-որ բանի վրա արդեն «հայելի» դրել են, եւս մեկը դնելու անհրաժեշտությունն ավելի փոքր է»,- պարզաբանեց Պյատախինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ