News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի տարբեր շրջաններում հոկտեմբերի 25-ին հարգել են Արեւմտյան Ուկրաինայում Հայ- կաթոլիկ եկեղեցու լիկվիդացման զոհերի հիշատակը։ Ողբերգական իրադարձությունների 70-րդ տարելիցին կայացել են հիշատակի մի շարք միջոցառումներ ու պատարագներ են մատուցվել։ Այս մասին հայտնում է  Ուկրաինայի հայերի միությունը։

Կիեւում Սուրբ Ալեքսանդրի եկեղեցում միջեկեղեցական պատարագ է մատուցվել ՝ Արեւմտյան Ուկրաինայում հայ- կաթոլիկ եկեղեցու լիկվիդացման զոհերի հիշատակին։

ՀԱԵ Ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Օգանեսյանի խոսքով նման պատարագներ են մատուցվել նաեւ Օդեսայի, Լվովի, Զապորոժյեի, Խարկովի, Չերնովեցի, Չերկասի եկեղեցիներում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 20-ին որոշել է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին նշել Արեւմտյան Ուկրաինայում Հայ – կաթոլիկ եկեղեցու լիկվիդացման 70-րդ տարելիցը։ 1945-ին Արեւմտյան Ուկրաինայում սկսվել էր արեւելակաթոլիկ եկեղեցիների զանգվածային լիկվիդացում։ Այդ եկեղեցիներից մեկն էլ Հայ- կաթոլիկ եկեղեցին էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ