News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը կրկին Երեւանում է, եւ դա որոշակի խոսակցությունների առիթ է տալիս:

Խնդիրն այն է, որ սրանից առաջ Միլլերի՝ ՀՀ կատարած երկու այցերը համընկել են Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման հետ: Անցած տարի նրա այցից հետո գազը 186 դոլարից նվազեց 165-ի, իսկ այս տարվա գարնանը 165-ից նվազեց 150:

Ինչ նպատակով է այս անգամ եկել Միլլերը՝ դեռ հայտնի չէ: Այցը ներկայացնող պաշտոնական հաղորդագրությունները չափազանց ընդհանուր մանրամասներ են հաղորդում: Միայն նրա` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ գազի գնի վերաբերյալ ինչ-որ ակնարկներ կան: Սարգսյանն ու Միլլերը, ինչպես նշված է դրանում, անդրադարձել են. «... գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին»: Եվ ընդամենը:

Եթե «Գազպրոմը» որոշի էլի մի քիչ նվազեցնել գազի գինը, ապա դա մեծ աջակցություն կլինի Միլլերի նախկին ենթակային` «Գազպրոմի» կազմում գործող «Մեժռեգիոնգազի» նախկին փոխտնօրեն, ՀՀ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին: Վերջինիս հետ Միլլերը երեկ նույնպես հանդիպել է: Սպասենք լավ լուրերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ամենաշատ