Ոստիկանությունը Մերձմոսկվայում ԱՊՀ երկրների 14 քաղաքացու է ձերբակալել, այդ թվում՝ այդ հանցավոր խմբի ղեկավարին, որոնց կասկածում են ավազակային հարձակումների, մարդկանց առեւանգման եւ դրամ շորթելու մեջ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան:
Նրանք 26-46 տարեկան են, մի քանիսը՝ նախկինում դատապարտված: Իրավապահները պարզել են, որ 4 չարագործներ այս տարվա հուլիսին առեւանգել են Մերձմոսկվայի 27-ամյա բնակչին եւ 40 մլն ռուբլի պահանջել նրան ազատ արձակելու համար:
Երկաթուղային կայարաններից մեկի մոտ ոստիկանները պահեստ են հայտնաբերել, որտեղ զենք եւ գողացված իրեր են պահվել: Քրեական գործեր են հարուցվել:
Ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Իրավապահները փորձում են պարզել նրանց հանցակիցներին եւ հանցագործությունների այլ հանգամանքներ: