News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճիշտ չի ասել՝ հավաստիացնելով, թե ինքը տեղյակ չի եղել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից համակարգչային անձնական սերվերը էլեկտրոնային փոստով ծառայողական նամակագրության համար օգտագործելու մասին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով WikiLeaks-ը:

Կազմակերպության Twitter-ի գրառման համաձայն՝ Քլինթոնի շրջապատի «նոր նամակները ցույց են տալիս, որ Օբաման ստել է, երբ հայտարարել է, որ տեղյակ չէր Քլինթոնի կողմից էլեկտրոնային փոստի մասնավոր հասցեի օգտագործման մասին»:

WikiLeaks-ը ներկայացրել է 2015 թվականի մարտի 7-ին Շերիլ Միլից Ջոն Պոդեսթային ուղղված նամակի բովանդակությունը: Միլը նախկինում ԱՄՆ պետքարտուղարի աշխատակազմի ղեկավարն էր:

Կազմակերպության մեջբերած նամակում այսպիսի տող է պարունակվում. «Մենք պետք է դա «մաքրենք». նա նրանից նամակներ ունի, որոնք էլփոստով են ուղարկվել, եւ դրանց վրա state.gov գրված չէ»:

Այս դոմենային անվանումն օգտագործվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից: Դրանով են ավարտվում ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակիցների ծառայողական էլեկտրոնային նամակների հասցեները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ