News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնն ինքնակենսագրական գիրք կգրի, որում կպատմի երկրի կառավարությունը ղեկավարելու ժամանակաշրջանի մասին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը:

Նշվում է, որ գրքում մանրամասներ կներկայացվեն նաեւ Շոտլանդիայում անցկացված անկախության հանրաքվեի եւ Brexit-ի, Սիրիայում ռազմական գործողության, Լիբիայի ռմբակոծման մասին:

Քեմերոնը հայտարարել է, որ կփորձի պատմել այն շարժառիթների մասին, որոնցով առաջնորդվել է որոշումներ կայացնելիս, ինչպես նաեւ իր կարիերայում հաջողությունների եւ պարտությունների մասին:

«Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ հնարավորություն կունենամ բացատրություններ տալ այն որոշումների համար, որոնք կայացրել եմ, եւ պատմել, թե ինչու եմ այդպես արել: Անկեղծ եմ լինելու նշելիս, թե որ հարցում եմ հաջողել, որում՝ ոչ»,- ասել է նախկին պաշտոնյան:

Գրքի անվանումն առայժմ հայտնի չէ, բայց հրատարակիչը հույս ունի, որ այն վաճառքի կհանվի 2018 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ