News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վանաձորի ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը շարունակում է աշխատել, թեեւ ծննդաբերությունից հետո արդեն 3.5 տարի կոմայի մեջ գտնվող Լիլիթ Նալբանդյանի եւ օրերս մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները կատարվածում հենց նրան են մեղադրում:

Լիլիթ Նալբանդյանը կոմայի մեջ է հայտնվել 2013թ. մայիսի 18-ին: Ըստ հարազատների՝ ծննդաբերությունից հետո բժիշկները հեռացել են, իսկ կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, այնուհետեւ կլինիկական մահ է արձանագրվել եւ նա հայտնվել է կոմայի մեջ: Երկարատեւ քաշքշուկներից հետո իրավապահ մարմիններն այդպես էլ բժշկական սխալ չգտան, քրեական գործը կարճեցին: Լիլիթ Նալբանդյանի հարազատներն առ այսօր համոզված են՝ Դավիթ Շահվերդյանի եւ անեսթեզիոլոգի պատճառով է տեղի ունեցել այս ամենը:

«Մանրամասները հիմա բացահայտել չեմ կարող, սակայն որոշակի գործողություններից հետո մենք կրկին կպահանջենք վերաբացել գործը: Իսկ մինչ այդ մենք քաղաքացիական հայց էինք ներկայացրել, որը մասնակի բավարարվել էր: Վանաձորի բժշկական կենտրոնը պարտավորվել է ամսական որոշակի գումար տրամադրել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տուժողի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ երկու տարի տեւած դատական քաշքշուկներից հետո Վանաձորի բժշկական կենտրոնը պարտավորվել է ամսական շուրջ 600 հազար դրամ տրամադրել կոմայի մեջ գտնվող ծննդկանի ընտանիքին: Ի դեպ, այս գումարն ամեն ամիս հենց բժշկական կենտրոնի ղեկավարությունն է տրամադրում: Շահվերդյանից եւ անեսթեզիոլոգից գումարը բռնագանձելու համար ԲԿ-ն դիմել էր դատարան, հասել մինչեւ Վճռաբեկ, սակայն ապարդյուն. գումարը պետք է հիվանդանոցի ղեկավարությունը տրամադրի:

Զարմանալիորեն Շահվերդյանի մոտ ծննդկանների արյունահոսության դեպքերը սրանով չեն սահմանափակվում: Հոկտեմբերի 18-ին նույն բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկան մահացավ: Կնոջ մոտ ծննդաբերությունից հետո արյունահոսություն սկսվեց, իսկ ժամեր անց մահացավ: Կատարվածի մեջ ծննդկանի հարազատները մեղադրում են ընդունող բժիշկ Բալայանին եւ Շահվերդյանին: Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց:

Եվ առողջապահության նախարարությունը, եւ իրավապահ մարմինները պնդում են՝ օբյեկտիվ քննություն կկատարվի: Միեւնույն ժամանակ, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը խոստովանում է, որ մարզերում բժիշկների գիտելիքները բավարար չեն: Հետաքրքիր է՝ այսքանից հետո նախարարությունը ներքին ստուգում կանցկացնի Վանաձորի ծննդատանը, թե ոչ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ