News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Էնդրիուն (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն են տարածել հոկտեմբերի 23- 25-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ԵԱՀԿ գրասենյակից։

Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եւ արտգործնախարարների, ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարարի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Այցի նպատակն ապրիլյան աննախադեպ բռնություններից հետո ստեղծված իրադրության քննարկումն էր եւ բանակցային գործընթացում դիրքորոշման հստակեցումը:

Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը եւ կարեւորել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացումը:

Համանախագահները նաեւ քննարկել են ներկա աշխատանքային առաջարկները` հասնելու առարկայական բանակցությունների հանուն տեւական խաղաղության: Նախագահներից յուրաքանչյուրն արտահայտել է իր տեսակետը, թե ինչպես առաջ տանել կարգավորման գործընթացը: Նախագահները նաեւ վերահաստատել են համաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ, եւ օպերատիվ մանրամասները դեռ շարունակում են քննարկվել:

Համանախագահները պլանավորում են հանդիպել արտաքին գործերի նախարարներին 2016 թվականի դեկտեմբերին Համբուրգում ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի ժամանակ` քննարկելու ամենավաղ ժամկետներում նախագահների հնարավոր հանդիպումը: Ամենաբարձր մակարդակով նման երկխոսությունն անհրաժեշտ է կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու նպատակով: Տարածաշրջանային այցի ժամանակ համանախագահները նաեւ հանդիպել են «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի հետ` քննարկելու այն աշխատանքը, որը կազմակերպությունն իրականացնում է կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման ուղղությամբ. հումանիտար քայլ, որին համանախագահները բոլոր մակարդակի հանդիպումների ժամանակ հայտնել են իրենց լիակատար աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ