Էստոնիայի Կոլու գյուղում խոշոր հրդեհը ոչնչացրել է դրոշներ արտադրող Flagmore ընկերության գործարանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Էստոնիայի փրկարար դեպարտամենտը։
«Հաղորդվում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել էր երեքշաբթի ժամը 21։13–ին։ Կրակը կլանել է 120X18 մակերեսով տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում էին նրանով, որ բռնկումը շենքի ներսում պայթյուններ ի պատճառ էր դարձել։ Ենթադրվում է, որ պայթել են քիմիկատները, որոնք Flagmore–ն օգտագործում է արտադրության մեջ։ Հրդեհի պատճառները պարզվում են»,– ասված է հաղորդագրության մեջ։