News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցած տարվա մարտի 12-ին մահացած 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի գործով երրորդ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը:

«Կրկնակի դատաբժշկական փորձաքննությունը ստացվել է, սակայն մեր գնահատմամբ, այն թերի է, հարցերը կամ թերի, կամ մասնակի են պատասխանված, կամ ընդհանրապես չկա պատասխան: Անորոշ, լղոզված էր բժշկական սխալի պահը, թեեւ նշված էր մի տեղ, որ խախտում կա: Միջնորդեցինք երրորդ փորձաքննությունը նշանակվի, որի եզրակացությունը դեռ չի ստացվել»,- ասաց փաստաբանը:

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ երբ իրենք միջնորդություն էին ներկայացրել նոր փորձաքննության վերաբերյալ եւ պատասխանի էին սպասում, քննիչն առանց որեւէ մեկին հայտնելու կարճել էր քրեական գործը. «Հսկող դատախազն է վերացրել քննիչի որոշումը եւ ցուցում տվել նախաքննությունը շարունակել, որից հետո էլ արդեն փորձաքննությունը նշանակվեց»:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մոտ 2015թ. հունվարի 12-ին հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կինը մարտի 2-ին քիմիաթերապիա էր ընդունել: Մահացածի որդին պնդում է, որ մայրն առանց լյարդի պատշաճ հետազոտության է ենթարկվել քիմիաթերապիայի, ինչի հետեւանքով լյարդային անբավարարության պատճառով 10 օր անց՝ մարտի 12-ին անց մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ