News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրավապահ մարմիններն արդեն 3 տարի է՝ չեն կարողանում հայտնաբերել Վանաձորում 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանությունը կատարած անձին կամ անձանց:

Դավիթը 2013թ. հոկտեմբերին Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: Նույն օրը երեկոյան նրան այգում դանակահարել են, հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց նա մահացավ: Պատանու մահից ժամեր անց ոստիկանությունը հայտարարեց, որ սպանությունը կատարել է Վանաձորի բնակիչ, նախկինում դատապարտված Կարեն Կունգուրցեւը: Նրան մեղադրանք առաջադրվեց, նա կալանավորվեց: Ավելի քան երկու տարի տեւած դատավարությունից հետո դատարանը պարզեց, որ Կունգուրցեւը չի կատարել սպանությունը: Նա հենց դատարանից ազատ արձակվեց: Ի դեպ, արդարացման դատավճիռը կայացվել է դեռեւս ապրիլին: Վեց ամիս է անցել, սակայն նոր կասկածյալ չկա:

Նշենք, որ Վանաձորում լուրեր են շրջանառվում, որ սպանությունը կատարել է ԱԱԾ պաշտոնյայի որդին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում Վանաձորում կենցաղային հողի վրա վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ դանակահարվել էր Դավիթ Հովակիմյանը: Նա  տեղափոխվել էր «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ