News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելգիայի  Արդարադատության եւ Տնտեսության ու Էներգետիկայի նախկին նախարար Մարկ Վերվիլխենը փորձում է փրկել Ադրբեջանի հեղինակությունը։ Նախկին նախարար եւ սպիտակ ասպետ Մարկ Վերվիլխենը բելգիական եւ եվրոպական կառույցներում քարոզչություն է կատարում հօգուտ Ադրբեջանի։ Երկիր, որի իշխանությունը լուրջ քննադատության է ենթարկվում։ Այս մասին De Standaard բելգիական պարբերականում գրում է խմբագիր Ստեյն Քոոլսը։

Հեղինակը հոդվածում հիշեցնում է, որ Վերվիլխենը շուտով դառնալու է TEAS-Benelux-ի (Եվրոպայի ադրբեջանական կազմակերպության) տնօրենը։

«Այս երկիրը, որը գտնվում է Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Ասիայի սահմանագծին, տարիներ շարունակ զբաղված է իր հեղինակության քարոզչությամբ։ Միջազգային տարբեր ցանկերում կոռուպցիայի եւ ժողովրդավարության վիճակի առումով Ադրբեջանը գտնվում է միջինից ցածր եւ վատ ցուցանիշ ունեցող երկրների շարքում։ «Amnesty International» կազմակերպությունը խստորեն քննադատել է հասարակության միջնախավի նկատմամբ բռնարարքները եւ քաղաքական ընդիմախոսների հետապնդումները։ «Ես չեմ խուսափում մարդու իրավունքներին վերաբերող դժվարին հարցերից։ Այդ ուղղությամբ դեռ քայլեր պետք է ձեռնարկվեն, իսկ դա ժամանակ է պահանջում»,– մեջբերում է պարբերականը  Վերվիլխենի խոսքը։

«2013-ին ադրբեջանցիները հենց նրան մոտեցան, քանի որ նա նախկին քաղաքական գործիչ է եւ անհրաժեշտ կապեր ունի։ Միեւնույն ժամանակ նա գիտի տեղական եւ եվրոպական քաղաքականության բոլոր նրբությունները, մարդու իրավունքների գիտակ է եւ լավ գաղափար ունի էներգետիկ շուկայից․ նա իրեն այսպես է բնութագրում։ Երկիրն ունի նավթի եւ գազի մեծ պաշարներ։ Իր պաշտոնավարության տարիներին նա էներգետիկ հարցերով բազմաթիվ հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի, տարբեր նախարարների եւ խորհրդարանի անդամների հետ: Այս կապակցությամբ TEAS կազմակերպության հրապարակումների մեջ նախկին նախարարն ասում էր. «Ես ամբողջությամբ ներգրավվել էի Բաքվի կյանքի մեջ»,– շարունակում է հոդվածագիրը։

Խավիարային դիվանագիտություն

Corporate Europe Observatory ոչ կառավարական կազմակերպությունը իր՝ անցած տարի հրապարակած զեկույցի մեջ գրում է, որ ավտորիտար համարվող այս պետությունը լուրջ գումարներ է ներդնում միջազգային միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ, որոնցից էին Ֆորմուլա 1-ի Գրան Պրին եւ համաեվրոպական խաղերը, որոնք կազմակերպվեցին անցած ամառ։ Իհարկե, այս միջոցառումների հետ մեկտեղ մեծ աշխատանք է կատարվում կուլիսների հետեւում, որը կոչվում է՝ խավիարային քաղաքականություն։ «Այս որակումն առաջին անգամ օգտագործվել է European Stability Initiative հետազոտական կազմակերպության կողմից՝ բնորոշելու համար որոշ եվրոպական քաղաքական գործիչների վարքը, երբ նրանց նկատմամբ Ադրբեջան կատարած այցի ժամանակ հատուկ վերաբերմունք էր ցուցաբերվել»,– ասված է հոդվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ