News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայից եւ Նիդեռլանդներից գիտնականները կանխատեսել են հոլանդական Գրոնինգեն նահանգում սպասվող ավերիչ երկրաշարժի ժամկետները: Նշենք, որ այստեղ արդյունահանվում է Եվրամիության սպառած բնական գազի շուրջ 10 տոկոսը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով arXiv.org-ը:

Գիտնականների գնահատականներով՝ մինչեւ 2025 թվականը տարեկան մոտավորապես մեկ անգամ ավելի քան 4.0 մագնիտուդով երկրաշարժ կգրանցվի: Հավանականությունը, որ 2025-ին ավելի քան 5.0 մագնիտուդով երկրաշարժ կլինի, չնչին է՝ 1%:

Մասնագետները նման եզրահանգման եկել են՝ վերլուծելով Գրոնինգեն նահանգում վերջին տասնամյակների ընթացքում սեյսմիկ ակտիվության աճի տեմպերը եւ երկրաֆիզիկական հետազոտությունները, ինչպես նաեւ լաբորատոր գիտափորձ են կատարել:

Գրոնինգեն նահանգում է գտնվում աշխարհում մեծությամբ ութերորդ բնական գազի հանքավայրը: Նահանգի մեծ մասը, որտեղ շուրջ 600 հազար մարդ է բնակվում, ծովի մակերեւույթից ցածր է տեղակայված:

Բնական գազի ակտիվ արդյունահանման պատճառով հողն աստիճանաբար նստում է, իսկ 1986 թվականից այստեղ հաճախակի են դարձել մինչեւ 3.6 մագիտուդով տեխնածին երկրաշարժերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ