News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՊՀ 7 երկրների տարածքում սկսվել են միավորված ՀՕՊ համակարգի լայնամասշտաբ վարժանքները՝ ավելի քան 130 հրամանատարական կետերի եւ մոտ 100 մարտական օդանավերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ–ին։

Ստուգումներին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ՀՕՊ ուժերն ու  միջոցները։ ՀՕՊ ուժերի եւ միջոցների ղեկավարումն իրականացվում է ՌԴ ՕՏՈւ կառավարման կենտրոնից։

Վարժանքներին մասնակցում են մոտ 100 կործանիչ–օդանավ՝ Սու-27, Միգ-29, Միգ-31, Սու–24, Սու–34 ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչ օդանավ, հեռահար Տու–22, Տու–160, Տու–95 օդանավեր, Կա-27, Մի-8 ուղղաթիռներ։ Ներգրավված են այդ 7 երկրների  ռադիոտեխնիկական զորքերը եւ զենիթահրթիռային զորքերը, որոնք առանձնացված են այդ պետությունների միավորված ՀՕՊ համակարգերի համար։

Բացի այդ, օդանավերի անձնակազմերը փոխադարձ հնարքներ են կատարելու Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի օդային տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ