News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկու տարվա ընթացքում Ֆիլիպինները կազատվի երկրում օտարերկրյա զորքերի ներկայությունից: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:

«Հաջորդող երկու տարիներին իմ երկիրը կազատվի օտարերկրյա զորքերից: Ուզում եմ, որ նրանք հեռանան»,- Տոկիոյում դասախոսության ժամանակ հայտարարել է Դուտերտեն, որի ելույթից հատվածներ է ցուցադրել TBS հեռուստաալիքը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ժամանակն է, որ Ֆիլիպինները հրաժեշտ տա ԱՄՆ-ին: Սակայն ավելի ուշ Դուտերտեն ավելի մեղմ արտահայտությունների էր անցել՝ պարզաբանելով, որ իր երկիրը չի կարող խզել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, այլ պարզապես Ֆիլիպինները «կարիք չունի իր քաղաքականությունը կապել ԱՄՆ-ի քաղաքականության հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ