News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Բորիսյակի անվան հնէաբանության ինստիտուտի գիտնական Նիկիտա Զալենկովը Սիբիրում առաջին անգամ հայտնաբերել է թութակի պեղված մնացորդներ: Այս մասին հայտնում է Biology Letters-ը:

Գտածոն հայտնաբերվել է Տագայսկի շրջանում՝ Բայկալի խորշում, որը հայտնի է նախկինում այնտեղ պեղված միոցենի կենդանական աշխարհի մնացուկների հայտնաբերմամբ:

Պեղումների ընթացքում գիտնականը հայտնաբերել է թռչնի միակ՝ այսպես կոչված սնամեջ ոսկորը, որը 16-18 մլն տարով է թվագրվում:

Սա նշանակում է, որ այսօր արեւադարձային եւ մերձարեւադարձային տարածաշրջաններում բնակվող թութակները միլիոնավոր տարիներ առաջ ապրել են Եվրասիայում: «Այս վայրերում մենք կենդանիների տարբեր տեսակներ ենք հայտնաբերել՝ կրծողների, ռնգեղջյուրների, կատվազգիների, գետաձիերի, սակայն Սիբիրում ոչ մեկը թութակ չէր գտել»,- պարզաբանել է գիտնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ