News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ Ադրբեջանի նախաձեռնած դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակն էր նսեմացնել ՄԽ համանախագահության գործառույթը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Ալիեւի վարչակարգի սովորական ձեռագիրն էր, ցանկացած միջոցառումից առաջ, որն ուղղված է ԼՂՀ հարցի կարգավորմանը, կատարել այնպիսի քայլ, որը կնսեմացնի կարգավորմանն ուղղված գործողությունները: Մինսկի խմբի համախանագահների այցի նպատակը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելն էր: Մենք գիտենք, որ Բաքուն տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է կատարել ձեռք բերված համաձայնությունները: Այսպիսով, դիվերսիոն խմբի ներթափանցման նպատակը Մինսկի խմբի համանախագահության գործառույթը նսեմացնելն էր»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի կարծիքով, Մինսկի խմբի անգործության մեջ մեղավոր է նաեւ հայկական կողմը, որի արձագանքը հաճախ անհամարժեք է, ինչը վերաբերում է նաեւ ապրիլյան պատերազմին հաջորդած՝ հայկակա կողմի գործողություններին, երբ Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ին հանձնարարական տվեց, որպեսզի ՀՀ–ի եւ ԼՂՀ–ի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիր ստորագրվի, սակայն մինչեւ օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։

«Հայաստանն իր անհետեւողական եւ անատամ քաղաքականությամբ ստեղծել է պայմաններ եւ այդ պայմաններում էլ Մինսկի խմբի համանախագահողները, բնականաբար չեն ուզենա ավելորդ լարվածություն մտցնել բանակցային գործընթացում»,– ասաց նա։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հիշեցրեց, որ իսկապես ապրիլյան պատերազմից հետո կոշտ գնահատականներ, դատապարտումներ չեղան: Ըստ Արամ Սարգսյանի՝ միջնորդները համապատասխան գործողություններ պետք է կատարեին, հստակ ձեւակերպեին, թե ով սկսեց այդ զինված հարձակումը եւ այլն:

«Այսինքն Մինսկի խմբի համանախագահների գործելաոճն այնքան էլ չի համապատասխանում այն ամենին, ինչ կատարվում է մեր սահմանի վրա: Պետք է նաեւ հասկանալ, թե հայկական կողմն իրականում ինչ է ուզում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ