News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվ հայկական կողմի տեղեկատվությունը, եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությունը փաստում են այն մասին, որ ԼՂ հարցի շուրջ տեղի ունեցող քննարկումներն ուղղված են զինադադարի ռեժիմն ամրապնդելուն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ «Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի» ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` ԼՂ հարցի կարգավորման քննարկում, ըստ էության, տեղի չի ունենում եւ անհրաժեշտ է ստեղծել մթնոլորտ, որտեղ կարելի է խոսել հարցը կարգավորելու մասին. «ԼՂ խնդրի կարգավորմանը Ադրբեջանն է ընդդիմանում, հարցի կարգավորման ուղղությամբ կարգավորումներ չկան, չեն էլ լինի: Համանախագահողները միջնորդներ են այս հարցում, եւ իրենց բոլոր քայլերը հարցը կարգավորելուն է ուղղված լինելու, չեմ կարծում, որ իրենցից կարելի է սպասել, որ ինչ-որ մեկն ասի` սա մեղավոր է, սա այսպես է արել: Այժմ համանախագահողները սահմանին իրավիճակը համեմատում են քառօրյայի հետ եւ ասում են, որ  իրավիճակը խաղաղ է, լավ է: Բայց մենք գիտենք, որ զինծառայողներ են զոհվում հակառակորդի կրակոցներից եւ սահմանին իրավիճակը խաղաղ չէ»:

Կիրո Մանոյանը նշեց, որ դեկտեմբերի  սկզբին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը չի հետեւելու երկու երկրների նախագահների հանդիպումը, նրա խոսքով` երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ. «Կարծում եմ, որ եթե արտգործնախարարները հանդիպեն դեկտեմբերի սկզբին, դրան չի հետեւելու երկու երկների նախագահների հանդիպումը, նախագահների հանդիպում տարեվերջից շուտ տեղի չի ունենա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ