News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայում ապրող հայ համայնքը, չնայած պատերազմին,  շարունակում է ապրել իր առօրյայով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ «Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի» ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ այն հայտարարությունները, թե հայ համայնքի իշխանությունները փորձում են անգամ արյան գնով սիրիահայերին պահել Սիրիայում, չեն համապատասխանում իրականությանը:

«Սիրիայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ, այնտեղ հայ համայնքի կյանքը շարունակվում է` հակառակ այն ռմբակոծություններին, որոնք մերթ ընդ մերթ հասնում են հայկական թաղամասեր: Հակառակ դրան, հայ համայնքը միջոցառումներ է իրականացնում, ապրում իր առօրյայով: Այն հայտարարությունը, թե համայնքի իշխանությունները ամեն գնով փորձում են սիրիահայերին պահել այնտեղ, անհեթեթություն է: Նրանք, որոնք  ուզում են դուրս գալ, գալիս են Հայաստան, իսկ  նրանք, որոնք ուզում  են մնալ, նրանց հայկական կողմն աջակցում է: Բայց պետք է նշել, որ հայության մնալը Մերձավոր Արեւելքում` կարեւոր է»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ